
«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։
«Ֆլեշ» ընկերությունն այս տարի նշում է իր հիմնադրման 30-ամյակը։ 1995 թվականին հիմնադրված ընկերությունն այսօր շարունակում է իր աճն ու զարգացումը՝ ներդրումներ կատարելով նոր ծառայությունների և ենթակառուցվածքների մեջ։
Տարիների ընթացքում «Ֆլեշ»-ը զգալիորեն ավելացրել է լիցքավորման կայանների թիվը, ընդլայնել թիմն ու սպասարկման ծավալը՝ ներկայացնելով նորարարական լուծումներ, ինչպիսիք են Express Shop խանութ-սրահները և Express Charge էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները։
Ընկերության մեկնարկն ուղեկցվել է լուրջ մարտահրավերներով՝ համընկնելով Հայաստանի անկախացման շրջանի դժվարություններով։ Սկզբնական շրջանում երկրում բացակայում էին վառելիքի բազաները և անհրաժեշտ ենթակառուցվածքները։ «Ֆլեշ»-ը սկսեց իր գործունեությունը ընդամենը մի քանի հոգուց բաղկացած թիմով՝ վառելիք վաճառելով նույնիսկ վագոններից։ Վառելիքի սուր պակասի պայմաններում ընկերությունը դարձավ ռազմավարական նշանակություն ունեցող այս ապրանքի կարևոր մատակարար՝ լրացնելով շուկայի բացը՝ հնարավորինս արդյունավետ կերպով։
Նոր, հարմար և արագ հավելված, որը փոխարինում է ֆիզիկական վառելիքի կտրոնները։ Միացիր Flashmobile հավելվածին, վճարիր QR կոդով «Ֆլեշ» լցակայաններում և ձեռք բեր վառելիք ավելի մատչելի գնով։
Արտադրանքն անցնում է խիստ որակային վերահսկողություն՝ մինչև հասնելը ձեր մեքենային, երաշխավորելով մաքուր, արդյունավետ և վստահելի վառելիք՝ յուրաքանչյուր լիտրում։
Կանգառ, որտեղ մինչ ձեր մեքենան լիցքավորվում է՝ դուք կարող եք հանգստանալ, օգտվել անհրաժեշտ ծառայություններից և էներգիայով լիցքավորված շարունակել ճանապարհը։


«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։

Flash ընկերությունը հոբելյանական միջոցառումների մեկնարկը տվեց իր 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմամբ՝ նշանավորելով անցած ուղին և ազդարարելով նոր դարաշրջանի սկիզբը՝ ներկայացնելով իր Flash 3.0 հայեցակարգը։

Flash-ը մասնակցեց Armenian Autoshow Expo-ին՝ ներկայացնելով իր նոր Flash 3.0 հայեցակարգը, որն արտացոլում է ընկերության անցած ճանապարհը և ընդգծում զարգացման նոր փուլը։