Տվյալները բեռնվում են...

Flash-ը մասնակցեց Armenian Autoshow Expo-ին՝ ներկայացնելով իր նոր Flash 3.0 հայեցակարգը, որն արտացոլում է ընկերության անցած ճանապարհը և ընդգծում զարգացման նոր փուլը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև նոր գործարկված FlashMobile հավելվածը, որը նախատեսված է հաճախորդներին ապահովելու առավել հարմար, արագ և ժամանակակից ծառայություններով։ Հավելվածը թույլ է տալիս հեշտությամբ գտնել լցակայաններ, ստանալ տեղեկություն տարբեր առաջարկների մասին և օգտվել տարբեր թվային հնարավորություններից։ Expo-ի այցելուների համար գործարկվել էր հատուկ առաջարկ, որը նրանց հնարավորություն տվեց անմիջապես ծանոթանալ նոր հավելվածի գործառույթներին և ստանալ բացառիկ բոնուսներ։