
ՖԼԵՇ 3.0 — Նոր հայեցակարգի մեկնարկ
ՖԼԵՇ-ի 30-ամյակը ոչ միայն անցած ճանապարհի ամփոփումն է, այլև ՖԼԵՇ 3.0 նոր հայեցակարգի մեկնարկը։
Այս երեք տասնամյակները խորհրդանշում են զարգացման երեք հիմնական փուլ.
● 1.0 — Հիմնադրում և ինքնության ձևավորում ․Այս փուլում սկիզբ առավ մեր գործունեությունը՝ փորձարկումների, որոնումների և ինքնահաստատման շրջանը։
● 2.0 — Կայացում և աճ ․Ձևավորվեցին կազմակերպության կառույցները, ձևաչափերը, միջավայրը և նրա դերը մշակութային համակարգում։
● 3.0 — Վերաիմաստավորում և վերագործարկում ․Ներկայիս փուլը, որտեղ կուտակված փորձը վերածվում է ռազմավարական ռեսուրսի, իսկ գործունեությունը՝ փոխկապակցված մոդելի՝ համահունչ ոլորտի և ժամանակի նոր պահանջներին։

«Մեր առաքելությունն է լիցքավորել հանրությանը դրական էներգիայով՝ մատուցելով բարձր որակի ծառայություններ, խթանելով փոխշահավետ համագործակցությունը և ձևավորելով վստահության վրա հիմնված հարաբերություններ՝ մրցակցությունը վերածելով գործընկերության»:
Վստահի՛ր
«Վստահի՛ր» կարգախոսը խորհրդանշում է ընկերության 30 տարվա փորձը, վստահելիությունը և առաջընթացը, որը կառուցված է կայունության, որակի և նոր հնարավորությունների վրա: «ՖԼԵՇԸ» իր հաճախորդներին տրամադրում է ոչ միայն վառելիք, այլև վստահություն՝ որակյալ, անվտանգ և ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված էներգիայի աղբյուր։
Flash-ը Հայաստանում ունի սեփական նավթաբազա, որը հանդիսանում է նավթամթերքի ընդունման, պահպանման և բաշխման լիարժեք ենթակառուցվածք՝ կառուցված միջազգային անվտանգության և որակի ստանդարտներին համապատասխան։
● Լիակատար վերահսկողություն. Նավթաբազայի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել վառելիքի ամբողջ ճանապարհը՝ ներմուծման պահից մինչև լցակայաններ հասնելը։ Այս կերպ մենք ապահովում ենք անընդհատ հսկողություն վառելիքի ծագման, պահեստավորման պայմանների և բաշխման արդյունավետության վրա։
● Ժամանակակից հագեցվածություն. Բազան հագեցած է ժամանակակից ռեզերվուարներով, ավտոմատացված կառավարման համակարգերով, անվտանգ բեռնման և բեռնաթափման հարթակներով։
● Անվտանգություն. Տեխնիկական հսկողությունն ու կանխարգելման համակարգերը թույլ են տալիս կանխել ցանկացած խափանում կամ ռիսկ, ինչը կրիտիկական նշանակություն ունի այս ոլորտում։

Այսպիսով, ապահովելով ողջ շղթայի վերահսկումը՝ երաշխավորում ենք վստահություն յուրաքանչյուր փուլում։