Տվյալները բեռնվում են...

«Ֆլեշ» ընկերությունը շարունակում է ընդլայնել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների իր ցանցը Երևանում և մարզերում։
Ապրիլի 2-ից Գյումրիի Խրիմյան Հայրիկ 42 հասցեում հասանելի է նոր լիցքավորման կայան։ Այն գործում է «Ֆլեշ» ընկերության Express Charge ծառայության շրջանակում՝ վարորդներին առաջարկելով արագ և հարմարավետ լիցքավորման հնարավորություն։
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ընկերության էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ են գործում նաև Երևանում՝ Վախթանգովի 2/2 հասցեում, Սիսիան համայնքի Շաքի գյուղում՝ Երևան-Գորիս խճուղու վրա։
Էլեկտրական լիցքավորման կայանների հզորությունը 150 կՎտ է։ Լիցքավորման կայանները հագեցած են մեքենաների լիցքավորման GB/T, CCS Combo 1, CCS Combo 2 տեսակի միացումներով։